Ուսումնասիրե՞լ եք՝ ինչպես են պատվաստված մարդիկ․ պատգամավորը՝ առողջապահության նախարարին
Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե՝ նախարարությունը ստեղծե՞լ է մասնագետների խումբ, որոնք լրջորեն ուսումնասիրեն և պարզեն, թե՝ ի՞նչ է ի վերջո քովիդը, արհեստածի՞ն էր, թե՝ ոչ։ «Ուզում եմ հստակ ասեք՝ պետությունը քովիդի բուժման համար, հինվանդանոցում հայտնված մարդկանց համար, որքա՞ն գումար է հատկացրել։ Ես գիտեմ, որ առաջին և երկրորդ մակարդակի մեկ հիվանդի համար վերակենդանացման բաժանմունքներին տրվել 640 հազար դրամ, իսկ երրրոդ մակարդակին մեկ հիվանդի համար՝ 840 հազար դրամ․ քանի՞ մարդ է գնացել հիվանդանոց, պետությունը որքա՞ն գումար է հատկացրել»,- նախարարից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։
Գեղամ Նազարյանը նաև հարց ուղղեց պատվաստված քաղաքացիների մասով՝ հետաքրքվելով, արդյո՞ք ուսումնասիրել է նախարարությունը, թե ո՞նց են իրենց զգում պատվաստված մարդիկ։
Հարցուպատասխանը՝ տեսանյութում։