«Ես հանձնվում եմ»․ Գոհար Ավետիսյանը խոսել է պլաստիկ վիրահատությունից հետո իր վիճակի վատթարացման մասին
Առաջին հայացքից բյութի բլոգերի կյանքում ամեն ինչ կարգին է. նա ակտիվորեն նկարահանում է կերպարանափոխություններով տեսահոլովակներ, պատրաստվում է հյուրախաղերի Հնդկաստանում և պատմում իր առօրյայի մասին։ Բայց իրականում Գոհար Ավետիսյանը ծանր ժամանակներ է ապրում՝ կրծքի փոքրացման պլաստիկ վիրահատությունից հետո վերքը մեկ ամսից ավելի չի լավանում։ Այս մասին դիմահարդարը բազմիցս է խոսել, բայց ամեն անգամ երկրպագուներին վստահեցրել է, որ բժիշկները իրավիճակը վերահսկում են։ Այսօր, սակայն, նա մի քանի իսկապես մտահոգիչ լուրեր է հայտնել։
«Օրերս կրծքիս վերքը երկու անգամ մեծացել է։ Երբ տեսա այն, քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս»,- բաժանորդների հետ կիսվել է Գոհարը։ Աղջիկը արդեն խոստովանել է, որ զղջում է արածի համար, բայց հիմա ընդունել է իրավիճակն ու պատրաստ է ամեն ինչի, միայն կուրծքն ավելի արագ ապաքինվի։ «Ես հանձնվում եմ։ Ես համաձայն եմ ցանկացած սպիի»,- խոստովանել է դիմահարդարը։ Գոհարին կարելի է նախատել, որ կյանքը նրան ոչինչ չի սովորեցնում․․․ Արդարության համար նշենք. բլոգերը ենթադրել է, որ նախորդ պլաստիկ վիրահատություններից բարդություններ են առաջացել խիստ դիետայի պատճառով։ Բայց, ավաղ, ամեն ինչ նրա մարմնին է վերաբերում: