Volvo-ն ներկայացրել է EX90 էլեկտրական քրոսովերի 4 տեղանոց տարբերակը
Volvo-ն ներկայացրել է EX90 էլեկտրական քրոսովերի առաջատար մոդիֆիկացիան՝ չորս տեղանոց Excellence տարբերակը: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Коммерсантъ-ը:
Մեքենան վիզուալ տարբերվում է թափքի երկգույնությամբ և հատուկ դիզայն ունեցող 22 դյույմանոց անիվներով։ Սալոնում փոփոխությունները վերաբերում են հետևի հատվածին, որտեղ տեղադրված են երկու առանձին նստատեղեր՝ փափուկ բարձերով և ներկառուցված ջեռուցման, օդափոխության ու մերսման համակարգով։ Նստատեղերը բաժանող վահանակն ունի ներկառուցված սառնարան։
Տեխնիկապես Volvo EX90-ը չի փոխվել և կրկնում է հիմնական էլեկտրական քրոսովերը, որը ներկայացվել էր 2022 թվականի վերջին: Չինաստանը կդառնա Excellence-ը պատրաստողի հիմնական շուկան, իսկ մոդելը այլ շուկաներ մատակարարելու հնարավորության մասին չի հաղորդվում։