Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 75 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 5, բնակարանային գողության՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ազատությունից ապօրինի զրկելու և սառը զենք կրելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի և սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: