Ճարպակալումը կարող է սպանել
Հայտնի է, որ երիտասարդ տարիքում գիրությունը մեծացնում է շաքարախտով, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններով վարակվելու վտանգը: Սակայն միջին տարիքում գիրանալու ժամանակ նմանատիպ ռիսկի առկայությունն ապացուցված չէր:
Այդ իսկ պատճառով գիտնականների մի խումբ որոշեց ուսումնասիրություններ անել 6500 դանիացիների վրա: Փորձի սկզբին բոլոր մասնակիցները 22 տարեկան էին, ավարտին' 55: Նրանք ժամանակ առ ժամանակ թեստ էին հանձնում ռազմական ծառայությանը բավարարող ֆիզիկական պատրաստությունը ստուգելու համար:
Այն մասնակիցների մոտ, ովքեր 22 տարեկանում տառապում էին ճարպակալությամբ, 55 տարեկանում ախտորոշվեց շաքարախտ, արյան բարձր ճնշում, զարկերակային հիվանդություններ, ինսուլտ, ինֆարկտ: