ԱՄՆ-ը ցանկանում է Չինաստանում ներդրումների աննախադեպ սահմանափակումներ մտցնել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ապրիլին պատրաստվում է հայտարարել Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակման աննախադեպ միջոցառումների մասին, որոնք ուղղված են Պեկինի տեխնոլոգիական և ռազմական զարգացումը զսպելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Politico-ն:
«Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակման աննախադեպ կանոններ են սպասվում այս ամսվա վերջին», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի զրուցակիցները պատմել են, որ Սպիտակ տան վարչակազմն արդեն քննարկումներ է սկսել գործարար համայնքի, այդ թվում ՝ ԱՄՆ առևտրային պալատի հետ Բայդենի գործադիր հրամանագրի բովանդակության շուրջ:
Չինաստանում ամերիկյան ներդրումները սահմանափակելու որոշումից բացի, Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի աշխատանքի արգելք սահմանելու հնարավորությունը, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը: