Ուտելու ընթացքում ջուր խմելը բացասաբա՞ր է անդրադառնում մարսողական համակարգի վրա. սննդաբանների խորհուրդները
Շատերը սովոր են ուտելու ընթացքում անընդհատ ջուր խմել, ինչը սննդաբաններից շատերը համարում են սխալ, իսկ ոմանք հերքում են դրա բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա։
Այս պնդումն առաջացել է այն մտավախության պատճառով, որ սնվելիս ջրի ընդունումը ազդում է ստամոքսահյութի կոնցենտրացիայի վրա, սնունդը հնարավոր չի լինում ամբողջությամբ մարսվել։ Սակայն մասնագետները վստահեցնում են, որ հեղուկի նույնիսկ զգալի քանակությունը չի կարող ազդել մարսողության վրա, քանի որ ստամոքսը ձևավորվում է ծալքերով, որոնք թույլ են տալիս ջրին արագ դուրս գալ օրգանիզմից։ Ուստի, ըստ այս մոտեցման, ջուր խմել կարելի է ուտելուց հետո և ընթացքում՝ առանց սահմանափակումների, գրել է Aysor.am-ը։
Քննարկվում է նաև մեկ այլ կարևոր հարց. արդյոք կարելի՞ է սառը ջուր ընդունել՝ սնվելիս։ Այստեղ արդեն մասնագետները խոսում են դրա հնարավոր վտանգների մասին։
Չափազանց սառը ջուրը թույլ չի տալիս, որ սնունդը լիովին մարսվի, քանի որ մարսման գործընթացը պահանջում է որոշակի նպաստավոր ջերմաստիճան։Մշտապես սառը ջուր խմելու դեպքում հնարավոր է առաջանան ստամոքս-աղիքային մի շարք հիվանդություններ։
Չի բացառվում նաև ճարպակալման վտանգը, որը կարող է առաջանալ ուտելիս սառույցով ջուր խմելու դեպքում։ Սառը հեղուկը բթացնում է հագեցվածության զգացումը։ Մարդը քաղց է զգում, ուստի ուտում է ավելին, քան պետք է։ Նրանք, ովքեր հակված են գիրության, ավելի շատ են սառը ջուր օգտագործում։
Այսպիսով, ուտելուց հետո կարող եք խմել տաք կամ սենյակային ջերմաստիճանի ջուր, սակայն սննդաբանները խորհուրդ են տալիս հետևել որոշ կանոնների.
• խմել հեղուկը՝ փոքր կումերով,
• այն խառնել բերանի թքի հետ,
• օպտիմալ ջերմաստիճան ընտրել սենյակայինը,
• ուտելուց 30 րոպե առաջ ջուր խմել, ինչը կնախապատրաստի ստամոքսին սննդի ընդունմանը և կծառայի որպես մարսողության խթանիչ:
Ուտելուց անմիջապես հետո 200 մլ-ից ավելի ջուր խմել խորհուրդ չի տրվում։ Ջուրը պետք է սկսել խմել ճաշից կամ ընթրիքից 1-2 ժամ հետո։ Տաք հեղուկը ունակ է քայքայելու սննդի բոլուսը և կանխելու հնարավոր փորկապությունը։