21 մարդ է զոհվել Պեկինի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
21 մարդ է զոհվել Պեկինի Չանգֆեն հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ փրկարարներն ահազանգ են ստացել հիվանդանոցում բռնկված հրդեհի մասին ապրիլի 18-ին տեղական ժամանակով 12.57-ին, որից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ և բժիշկներ։
Ընդհանուր առմամբ տարհանվել է 71 հիվանդ, 21 մարդ մահացել է։