Ինտերը փոխարինող է գտել Լուկակուին
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» չի գնի Ռոմելու Լուկակուին, որը «Չելսիից» վարձավճարով է հանդես գալիս միլանյան թիմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանցիների ղեկավարությունն արդեն կազմել է բելգիացուն փոխարինելու հավակնորդների ցուցակը, որում ընդգրկվել է Ֆիրմինոն։
Մարտին բրազիլացու գործակալը հայտարարել էր, որ հարձակվողն այս ամռանը կհեռանա «Լիվերպուլից»։ Ֆիրմինոն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am