Մոսկվան Փարիզից դեռ ոչինչ չի ստացել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղության ծրագրի վերաբերյալ. Պեսկով
Մոսկվան Փարիզից դեռ ոչինչ չի ստացել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլում տեղյակ չեն նման նախաձեռնության գոյության մասին:
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր խորհրդական Էմանուել Բոնին հանձնարարել է աշխատել Չինաստանի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վան Յիի հետ՝ մշակելու ծրագիր, որը կարող է հիմք ծառայել Ռուսաստան-Ուկրաինա ապագա բանակցությունների համար:
Ըստ հրապարակման՝ Ֆրանսիայի ռազմավարությունը նախատեսում է, որ բարենպաստ ելքի դեպքում բանակցությունները կսկսվեն արդեն այս ամառ։