ԵՄ-ում անօրինական են համարում մի շարք երկրների կողմից Ուկրաինայից գյուղմթերքի ներմուծման դադարեցումը
ԵՄ-ն կարծում է, որ մի շարք երկրների կողմից Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման դադարեցումը անօրինական է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Politico թերթը:
Հարցին, թե արդյոք ԵՄ-ն օրինական է համարում ուկրաինական ներկրումը դադարեցնելու որոշումը, եվրոպացի դիվանագետը բացասական է պատասխանել։
«Ես այդպես չեմ կարծում»,- պատասխանել է դիվանագետը։
Մեկ այլ դիվանագետ պաշտպանել է այս կարծիքը` մատնանշելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները:
Ավելի վաղ Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Ռոբերտ Տելյուսը ֆերմերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ գյուղատնտեսական արտադրանքի ներկրման շուրջ բանակցությունները ձախողվել են։
Բանակցությունները ձախողվել են, քանի որ կողմերը չեն կարողացել մշակել ապրանքների տարանցման մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեին լեհ ֆերմերներին։