Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ այլ ապրելու տեղ գտնեն․ Ալիև
Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ ապրելու այլ տեղ գտնեն։ Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 18-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բացի այդ, նա հայտարարել է, որ այսօր երկրի զինված ուժերն ավելի ուժեղ են, քան 2020 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ։
«Բայց, միևնույն ժամանակ, ուզում եմ կրկին ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի՝ ցանկացած պահի», – ասել է Ալիևը։
Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում բանակաշինության հարցերին։