Ջեկ Լոնդոնի նամակն Աննա Ստրունսկիին
Օքլենդ, 1901 թ., 3 ապրիլի
Թանկագին Աննա
Արդյո՞ք ասել եմ քեզ, որ մարդանց կարելի է բաժանել տեսակների:
Եթե այո, ապա թույլ տուր ճշգրտում մտցնել՝ ոչ բոլորին է հնարավոր դասակարգել: Ես չեմ կարողանում քեզ որևէ տիպի մեջ մտցնել, չեմ կարողանում ըմբռնել քեզ:Ես կարող եմ պարծենալ, որ տասից իննի վարքագիծը կարող եմ գուշակել, տասից իննի սրտի զարկերը կարող եմ զգալ՝ հիմնվելով նրանց խոսքերի ու քայլերի վրա: Սակայն տասներորդի դեպքում ես հուսահատության գիրկն եմ ընկնում, դա վեր է իմ ուժերից: Այդ տասներորդը հենց դու ես...
Եղե՞լ է այնպես, որ երկու համր հոգիներ, լինելով այդքան տաբեր, այդպես իրար լրացնեն: Իհարկե, մենք հաճախ նույնն ենք զգում, բայց թեկուզ երբ յուրաքանչյուրս ինչ-որ բան տարբեր է զգում, միևնույն է, հասկանում ենք իրար՝ չնայած մեր լեզուների տարբերությանը: Մեզ բարձրաձայնված խոսքեր պետք չեն,
մենք այդ բառերի համար չափազանց անհասկանալի ու բարդ ենք: Հավանաբար Աստված ծիծաղում է՝ տեսնելով մեր այս իրավիճակը:
Այս ամենի միակ ողջամիտ բացատրությունն այն է, որ երուկսս էլ տաքարյուն խառնվածքի տեր ենք, բավականին շատ, որպեսզի հաճախ հասկացվենք: Ճիշտ է, մենք հաճախ ենք հասկանում միմյանց, սակայն աղոտ ու անորոշ ուղիներով ու զգայություններով, ինչպես ուրվականները, որոնք հետապնդում են մեզ իրենց ճշմարտությամբ մինչ մենք սխալվում ենք: Այնուամենայնիվ, ես չեմ համարձակվում հավատալ, որ դու հենց այդ տասներորդ մարդն ես, ում չեմ կարողանում կանխազգալ:
Դժվա՞ր է ինձ հասկանալ: Չգիտեմ, հավանաբար այդպես է: Ես այդպես եմ պատկերացնում և չեմ կարող ավելի պարզ լեզվով գտնել բացատրություն:
Տաքարյուն խառնվածքն է հենց թույլ տալիս միասին լինել, դա է մեզ միավորում: Մեր երկուսի մեջ առկայծում է որոշակի ընդհանրություն, որն էլ հենց մեզ միացնում է, սակայն մենք այնքան տարբեր ենք...
Ես ծիծաղու՞մ եմ, երբ դու դառնում ես հիացական: Դա ներելի ժպիտ է, ոչ, դա նախանձկոտ ժպիտ է. քսանհինգ տարի ես ապրել եմ ճնշված՝ սովորելով չհիանալ: Դա այնպիսի դաս է, որը դժվար է մոռանալ: Ես սկսել եմ մոռանալ, բայց դա այնքան քիչ է: Լավագույն դեպքում հույս ունեմ մինչև մահվանս օրը մոռանալ ամենը կամ գոնե մեծ մասը:
Հիմա կարողանում եմ ուրախանալ, աստիճանաբար ուրախանում եմ չնչին բաներով, սակայն չեմ կարող հիանալ ինքս ինձանով, ներսումս գտնվող ամենանվիրական գաղտնիքներով: Անկարող եմ, ի վիճակի չեմ...
Անհասկանալի՞ եմ արտահայտվում...
Դու լսու՞մ ես իմ ձայնը... ցավոք ոչ...
Բազում երկերեսանի ու անազնիվ մարդիկ գոյություն ունեն, որոնց մեջ ամենահաջողակը ես եմ...
Ջեկ
P.S.
Համեմատական թարգմանության կատարող Դավիթ Սամվելյան
Այս նամակի հայերեն նախկին թարգմանութունները բավականին հակիրճ ու բավականին շատ տեղերում մտքից ու բովանդակությունից շեղված են, դա հանդիսացավ պատճառը վերանայում մտցնելու: