Սենսացիոն փաստ՝ ծերությունը սկսվում է 27 տարեկանից
Մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ ծերությունը ֆիզիկապես սկսվում է դեռ այն ժամանակ, երբ չեք բոլորել 30-ը: Վիրջինիա համալսարանում անցկացրած գիտական հետազոտությունները թույլ են տվել եզրակացնել, որ մտավոր և հոգևոր առողջությունը սկսում է նվազել 27 տարեկանից:
Ուսումնասիրողները 7 տարիների ընթացքում հետազոտել են 18-60 տարեկան 2000 տղամարդու և կանանց: Նրանք բոլորը եղել են առողջ և կրթված. Փորձի ընթացքում նրանց առջև խնդիր էր դրված լուծել տարբեր գլուխկոտրուկներ, վերաշարադրել իրենց պատմած պատմությունները և այլն:
Սալտհաուսի անցկացրած փորձի արդյունքը հետևյալն էր. Թեստերի մաքսիմալ արդյունքը ստացել են 22 տարեկան հասակում գտնվող մասնակիցերը, մինիմալը՝ 27: Ի դեպ, հիշողությունը սկսում է վատանալ միջինում 37 տարեկանում: