Նոր նշանակումներ՝ դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 4-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:
Մասնավորապես՝
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղեկալ Սամվել Հակոբյանը նշանակվել է նույն վարչության պետ:
Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Լուիզա Մանուկյանը նշանակվել է նույն վարչության պետ:
Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Նարեկ Մովսիսյանը նշանակվել է նույն վարչության պետի տեղակալ:
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ:
Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ՝ 2023 թվականի ապրիլի 7-ից: