Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 49 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես բացահայտել ենթմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 4-ական, հոգեկան ներգործության՝ 3, խարդախության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, ավազակության, ֆիզիկական ներգործության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: