Օսիմհենը կարևոր դեր կխաղա պատասխան խաղում. Մոնտելա
Իտալական «Միլանը» և «Նապոլին» պատրաստվում են Չեմպիոնների լիգայի պատասխան խաղին, և նեապոլցիների ճամբարում կարևոր նորություն կլինի. խաղադաշտ պետք է վերադառնա ակումբի գլխավոր հարձակվող Վիկտոր Օսիմհենը, նա բաց էր թողել առաջին հանդիպումը։ «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան վստահ է, որ նա կարևոր դեր կխաղա:
Կարծում եմ, որ դա կարևոր է, նա կարող է գրոհել խորը, կարող է առավելություն ունենալ տուգանային հրապարակում, նա շատ լավն է երկրորդ հարկում: Եվ նաև նա աշխատում է պաշտպանությունում, և ոչ միայն սպասում է գնդակներին: Նրա հետ «Նապոլիի» խաղն իր դեմքն է ընդունում, թիմն այլ կերպ է խաղում,- Մոնտելայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Պատասխան խաղը կկայանա երեքշաբթի։
Աղբյուր ArmSport.am