Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի դեմ
Գերմանիան պնդում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի քաղաքացիական միջուկային էներգիան ներառի Մոսկվայի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությանը:
«Գերմանիայի կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ներառել քաղաքացիական միջուկային ոլորտը սահմանափակող միջոցների նոր փաթեթում: Սա պետք է լինի պատժամիջոցների հաջորդ փաթեթի մի մասը»,-ասվում է տնտեսական դեպարտամենտի հայտարարության մեջ:
Նախարարությունն ընդգծել է՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթում միջուկային ոլորտի ընդգրկումը ժամանակ կպահանջի, սակայն նման միջոցները պետք է իրականացվեն անցումային ժամանակաշրջաններում։ «Կարևոր է, որ մենք սկսենք և չխուսափենք վճռական գործողություններից նաև այս ոլորտում»,- եզրափակել է նախարարությունը։