Բժիշկներն առաջին անգամ թոքերի ամբողջովին ռոբոտացված փոխպատվաստում են կատարել
Իսպանացի բժիշկները կատարել են թոքերի աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված փոխպատվաստումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բարսելոնայի Vall d"Hebron հիվանդանոցը։
Բժշկական հաստատության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ վիրահատության ընթացքում գրեթե չի կիրառվել ինվազիվ տեխնիկա: