Մովսես Խորենացու «Ողբ»-ի 21-րդ դարի տարբերակը
Այսօր չգիտես ինչի հիշեցի խորենացու «Ողբը»,մի պահ մտքովս անցավ,եթե Խորենացին ապրեր 21րդ դարում,ինչ տեսք կունենար նրա վերոնշյալ աշխատությունը և հասկացա, որ գրեթե,ոչ մի փոփոխություն չէր լինի՝բացառությամբ որոշ մանրուքների, որոնք ոչ մի իմաստային փոփոխություն չեն մտցնի այս հանճարեղ գրվածքում, և փորձեցի ինքս որոշակիորեն հարմարեցնել մեր ժամանակներին և ստացա այս տեսքը.
Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, բենթլիասեր, քան թե աստվածասեր։
Պատգամավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և ռաբիս սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ ամենագետ են։
Հասարակությունն ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար,մշակութային ժառանգությունից փախչող։
Գեներալներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Նախարարներն անամոթ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, քարտուղարուհիներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Փաստորեն ազգային պրոբլեմներով ու խնդիրներով հասել ենք նույն 5-րդ դարի մակարդակին: Ներքևում էլ զետեղում եմ օրիգինալ տարբերակը:
Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։
Այս գրառումն իր ֆեյսբուքյան էջում կատարել է Հարություն Մնացականյանը:»