Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց․ Ծանրամարտի ԵԱ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ
Մեր ծանրորդը բարձրացրեց 145 կիլոգրամանոց ծանրաձողը։
Հայ ծանրորդի հետ այս վարժությունում ոսկե մեդալի համար պայքարում էր Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն նա երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 146 կգ-անոց ծանրաձողն ու 141 կգ արդյունքով գրավեց պոկում վարժության երկրորդ տեղը:
Այս պահին ընթանում է հրում վրաժությունը։