Լուիս Էնրիկեն հիասթափված է
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն հիասթափված է «Չելսիի» նախագահ Թոդ Բոուլիի որոշումից՝ Ֆրենկ Լեմպարդին մինչև մրցաշրջանի ավարտը ժամանակավոր մարզիչ նշանակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնի է դարձել իսպանական մամուլին։
Աղբյուրի համաձայն՝ 52-ամյա մասնագետը մեկնել է Լոնդոն՝ ակումբի ղեկավարության հետ բանակցություններ վարելու և ցանկացել է թիմին ուղեկցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։ «Չելսիի» որոշումը՝ ընտրել Լեմպարդին որպես իրեն փոխարինողի, Էնրիկեին շատ է հիասթափեցրել:
Չնայած դրան՝ իսպանացին շարունակում է մնալ մրցաշրջանի ավարտին լոնդոնցիների ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը։ Բացի Էնրիկեից, «կապույտների» շորթ-լիստում են նաև «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը և «Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմը:
Աղբյուր ArmSport.am