Չարժե, որ Լիվերպուլը ժամանակ վատնի Բելինգհեմի վրա․ Ֆաուլեր
«Լիվերպուլի» նախկին առաջատար Ռոբի Ֆաուլերը կարծում է, որ «կարմիրները» չպետք է ամռանը հետապնդեն Ջուդ Բելինգհեմի ծառայությունները, այլ ավելի շուտ կենտրոնանան կիսապաշտպանության ուժեղացման վրա, որտեղ Ֆաուլերը տեսնում է թիմի ամենամեծ խնդիրները: Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը։
Հանդես գալով Դորտմունդի «Բորուսիայում»՝ 19-ամյա ֆուտբոլիստը մեծ հետաքրքրություն է առաջացնում Եվրոպայի բոլոր թոփ-ակումբների մոտ, առաջին հերթին, իհարկե, անգլիական:
Հիշեցնենք, որ Ֆաուլերը «Լիվերպուլում» խաղացել է 1993-ից 2001 թվականներին, իսկ հետո մեկ մրցաշրջանով վերադարձել ակումբ՝ 2006/2007 թվականներին: Այնուհետև, որոշ ժամանակ նա նույնիսկ աշխատել է որպես «Լիվերպուլի» հարձակվողների մարզիչ։
Աղբյուր ArmSport.am