Լին Թրեյսին մերժել է Պետդումա այցելելու հրավերը
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը մերժել է դեսպան Լին Թրեյսիին ՌԴ Պետդումայի կողմից ուղարկված հրավերը․ Թրեյսին չի մասնակցի Պետդումայի հանձնաժողովի նիստին, որտեղ ակնկալում էին լսել նրա պարզաբանումները՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը հաստատում է, որ մերժել է Պետդումայի հրավերը, որն ուղարկվել էր դեսպան Թրեյսինն, որպեսզի վերջինս մասնակցի ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նիստին»,- ասել են դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունից հավելել են, որ «ԱՄՆ-ն հավատարիմ է կենսաբանական զենքի մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին, ոչ մի տեղ չի մշակում նման զենք և չի տիրապետում նման զենքի:
«Վաշինգտոնն արդեն ամբողջությամբ հերքել է իրեն ուղղված մեղադրանքները, Ռուսաստանի հետ խորհրդակցությունների գործընթացը համարում ենք ավարտված և փակված։ Այս թեմայի շուրջ ավելացնելու ոչինչ չկա»,- նշել են ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Նշենք, որ Լին Թրեյսիին Պետդումա պարզաբանումների էին հրավիրել՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի կողմից Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ պատասխան ու պարզաբանումներ չստանալու պատճառով։