G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը
Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման նստաշրջանի ընթացքում G7-ի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել Կիևին աջակցությունը և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ իրենք առաջվա պես հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելուն, լիարժեք կերպով համակարգելուն և դրանց պահպանումն ապահովելուն, ինչպես նաև Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելուն», - ասվում է նստաշրջանի արդյունքների շուրջ Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «համաձայնել են ուժեղացնել համակարգումը պատժամիջոցներից խուսափումը և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու կամար»։
Ապրիլի 16-ին Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում (Նագանոյի պրեֆեկտուրա) մեկնարկել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները։