Մեքենայի բեռնախցիկում ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ կար
Ապրիլի 16-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները, «Զինանոց-2023» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մեծ Մասրիկ բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան: Պարեկների պահանջով վարորդը հայտնել է, որ մեքենայի բեռնախցիկում կա ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտով: Նա նաև հայտնել է, որ զինամթերքը մոտ մեկ ամիս առաջ գտել է Նորաբակ բնակավայր տանող ճանապարհին:
Մեքենան, զինամթերքով հանդերձ, տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
32-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: