Բյուրեղանման զանգված՝ կարտոֆիլի խյուսում
Այսօր՝ ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ի. Ա.-ի անվամբ բերված հանձնուքը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեկատարողական ծառայությունից, հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել է կասկածելի, բյուրեղանման զանգված: