Սուդանի հայկական եկեղեցու շուրջ թեժ մարտեր են ընթանում
Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արևելք»-ին հայտնել են Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները:
Սուտանի հայոց եկեղեցիին շուրջ ծանր բախումներ @arevelk1 pic.twitter.com/hwUSNOGh6A
— arevelk.am (@arevelk1) April 17, 2023
Մեր հայրենակիցները հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել: Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ:
Հիշեցնենք՝ Սուդանում հակամարտությունը շարունակվում է զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը:
Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: