«Կոչումը կին՝ ոսկե կոդ». Գրան պրի մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
«Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանն արժանացել է «Կոչումը կին՝ ոսկե կոդ» գրան պրի մրցանակին։
Ռոզա Ծառուկյանը տասնամյակներ աշխատում է՝ բարձր պահելով իր արտադրանքի որակն ու վարկանիշը։ Հայկական լեռնաշխարհի անուշաբույր ծաղիկների անարատ մեղրը գերել է նաև արտասահմանցիների սրտերը, իսկ Ծառուկյան ընտանիքի բոլոր բարեգործությունները միտված են եղել հզոր հայրենիք ունենալու գաղափարին։
«Հոգապես շնորհակալ եմ, առ այսօր ինչպես աշխատել եմ՝ խոստանում եմ ուժերիս ներածին չափ լինել այն, ինչ եղել եմ առ այսօր։ Խաղաղություն են ցանկանում», - ասել է Ռոզա Ծառուկյանը։
«Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանի խոսքով՝ Ռոզա Ծառուկյանի արածի մասին խոսելն ավելորդ է։
«Ինքն աշխարհի յուրաքանչյուր երկրից ստացել է մրցանակներ։ Ես կարծում եմ ու վստահ եմ, որ այս մրցանակն իր համար կլինի ամենակարևորներից մեկը», - նշել է Թուխիկյանը։
Աշխատասիրություն, բարություն, աննախանձ վարքագիծ. սա է Ռոզա Ծառուկյանի հաջողության բանաձևը։
«Եթե բնությունն ինձ թույլ տա ապրեմ այնպես, ինչպես ապրել եմ իմ անցած 90 տարին, դարձյալ կշարունակեմ աշխատել նույն ձևով, ինչպես աշխատել եմ առ այսօր»,- նշել է տիկին Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: