«Ալ Նասրը» պատրաստ է Զիդանին 120 միլիոն եվրո վճարել երկու մրցաշրջանի համար
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Ալ Նասրը»: Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին։
Նշվում է, որ ակումբը, որի կազմում հանդես է գալիս աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, պատրաստ է երկու մրցաշրջանի համար ֆրանսիացի մասնագետին վճարել 120 միլիոն եվրո։
Առայժմ ֆրանսիացի մարզչի ներկայացուցիչները չեն արձագանքել այս առաջարկին։ «Ալ Նասրի» գլխավոր մտադրությունը Զիդանին ու Ռոնալդուին վերամիավորելն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին սաուդյան ակումբը փոխել էր մարզչին՝ պաշտոնանկ անելով Ռուդի Գարսիային և նշանակելով երիտասարդական թիմի մարզիչ Դինկո Իլիչիչին։
Աղբյուր ArmSport.am