Չելսին սկսել է բանակցել Նագելսմանի հետ
«Չելսին» սկսել է բանակցել Յուլիան Նագելսմանի հետ։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, հինգշաբթի ակումբի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել «Բավարիայից» հեռացված գերմանացի մասնագետի հետ։
Sports360 գործակալությունը, որը ներկայացնում է Նագելսմանի շահերը, կապ է հաստատել լոնդոնյան ակումբի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության մանրամասները։
Ակումբը թեկնածուների հետ կապված դեռ որոշումներ չի կայացրել։ Այժմ շորթ-լիստում մինչև յոթ մարզիչ կա։
Հնարավոր տարբերակների թվում են Լուիս Էնրիկեն, Մաուրիսիո Պոչետինոն, Լուչիանո Սպալետին («Նապոլի»), Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ»), Վենսան Կոմպանին («Բարնլի»), Աբել Ֆերեյրան («Պալմեյրաս»)։ Հաղորդում է ArmSport. am-ը։