Ադամանդը՝ ադամանդի մեջ. Հնդկաստանում հայտնաբերվել է ամենահազվադեպ հանդիպող «մատրյոշկա» ադամանդի կտոր (լուսանկարներ)
Հնդկաստանի Սուրատ քաղաքում հայտնաբերվել է բացառիկ թանկարժեք քար՝ «ադամանդը՝ ադամանդի մեջ», որը պատմության մեջ ամենահազվադեպ հանդիպողներից մեկն է, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
V D Global ընկերությունը 0,329 կարատանոց կտորն անվանել է «Սրտի բաբախ». ընկերությունը մանրամասնել է, որ քարն ադամանդի կտոր է, որի ներսում կա ավելի փոքր ազատ շարժվող կտոր:
Քարը հայտնաբերվել է անմշակ վիճակում անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն այդ մասին հայտարարվել է հիմա:
Պարբերականը հիշեցնում է, որ նմանատիպ ադամանդ հայտնաբերվել էր 2019-ին՝ Սիբիրում և անվանվել «Մատրյոշկա»:
«Մատրյոշկա»