Հայտնի է՝ որքան գումարի դիմաց Լիլը կվաճառի Դեյվիդին
«Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Իտալացի հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում գրել է, որ ակումբում նախատեսում են ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 65 միլիոն եվրո։
Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի «Մոնպելյեի» հետ այսօր՝ ապրիլի 16-ին կայացած խաղում (2:1) Դավիդը կրկին գոլ խփեց, իսկ այս գոլը կանադացու համար 20-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Նույնքան գոլ է խփել նաև ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն։
Դեյվիդը «Լիլում» է 2020 թվականի օգոստոսից։ Կանադացի հարձակվողը թիմին է միացել «Գենտից»՝ 27 միլիոն եվրոյով։ Հաղորդում է ArmSport. am-ը։