Սուդանում զինված բախումների զոհերի թիվը հասել է 56-ի
Սուդանում բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) զինված բախումների հետևանքով մեկ օրում 56 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 595 մարդ, այդ թվում՝ զինվորականներ, վիրավորվել է։ Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Խարտումում և արևելաաֆրիկյան այդ երկրի մի շարք այլ քաղաքներում։
Tert.am-ի փոխանցմամբ՝ կոմիտեն կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունները, որոնք խլել են անմեղ անզեն խաղաղ բնակիչների կյանքը, ազատ արձակել կալանավորներին և արգելափակվածներին և բացել անվտանգ միջանցքներ վիրավորներին առաջին օգնության համար:
Ռազմական անվտանգության բարեփոխման հետ կապված տարաձայնությունները, որոնք նախատեսում են Արագ արձագանքման ուժերի ամբողջական ինտեգրումը զինված ուժերին, հանգեցրին երկու ուժային կառույցների միջև թեժ հակամարտության: