Դե Պոլը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը
Անգլիական «Լիվերպուլը» կփորձի նոր կիսապաշտպան ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Յուրգեն Կլոպի թիմը պատրաստ է 40 միլիոն եվրո ծախսել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլի տրանսֆերի համար, հայտնում է Fichajes-ը։
Արգենտինացին ամռանը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»։ «Ատլետիկո» տեղափոխվելուց հետո նրա կարիերային աճը մի փոքր կանգ է առել, ուստի խաղացողը դեմ չէ կարիերան շարունակելու այլ տարբերակ դիտարկել։
Ավելին, մադրիդյան ակումբն այժմ ֆինանսական դժվարություններ ունի, ուստի ակումբը շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Պոլը «Ատլետիկոյի» կազմում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդում է ArmSport. am-ը։