Կասանոն ասել է՝ որ թիմն է լագավույնը Եվրոպայում
Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին խաղացող Անտոնիո Կասանոն խոսել է այն մասին, թե որ թիմն է իրեն դուր գալիս Եվրոպայում:
«Ինձ համար լավագույն թիմը Լիոնել Մեսսիի թիմն է՝ աշխարհի լավագույն խաղացողի թիմը։ Թիմն ունի նաև աշխարհի ուժեղագույն խաղացողների տասնյակը։
Ամենագեղեցիկ և անընդհատ զարգացող ֆուտբոլը Խոսեպ Գվարդիոլայինն է։ Նա հանճար է։ Նա այս տարի հայտնաբերեց Սթոունսին որպես հենակետային կիսապաշտպան: Մոուրինյուն և Ալեգրին երբեք չեն մոտենա Գվարդիոլայի մակարդակին»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Հաղորդում է ArmSport. am-ը։