Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին, բայց նժույգ-թափերի վարժությունում: