Մբապեն դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն Ֆրանսիայի առաջնության շրջանակում
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Լանսի» հետ խաղում (3-1) դարձել է գոլի հեղինակ։
«Լանսի» դարպասը խփած գոլը Մբապեի համար 139-րդն էր ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնությունում։
Այս ցուցանիշով Կիլիանը դարձավ ակումբի ռեկորդակիրը՝ առաջ անցնելով ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիից, ով 138 գոլ ուներ իր ակտիվում առաջնության խաղերում։ Ցուցակի երրորդ տեղում է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Լիգա 1-ում նա ունի 113 գոլ։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 35 խաղում խփել է 31 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: Հաղորդում է ArmSport. am-ը։