Հոլանդն այս մրցաշրջանում ավելի շատ գոլ է խփել, քան Չելսին
«Մանչեսթեր Սիթին» այսօր սեփական հարկի տակ հաղթել է «Լեսթերին» Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում:
«Սիթիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել էրլինգ Հոլանդը՝ ԱՊԼ 2022/23 մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցնելով 32-ի:
Նորվեգացի հարձակվողն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կրկնել է Մոհամեդ Սալահի ռեկորդը, որը 32 գոլ էր հեղինակել 2017/2018 մրցաշրջանում:
Հոլանդն ավելի շատ գոլ է խփել, քան «Չելսիի» ամբողջ թիմը՝ Անգլիայի ընթացիկ առաջնությունում: Կապույտները 31 խաղում 30 գոլ են խփել: Խփած գոլերի քանակով Հոլանդն արդեն գերազանցում է նաև «Քրիսթալ Փելասին» (31), «Վուլվերհեմփթոնին» (26), «Բորնմուտին» (31), «Վեսթ Հեմին» (27), «Էվերթոնին» (24), «Նոթինգեմին» (24) և «Սաութհեմփթոնին» (24):
Հոլանդըն ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ 47 գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղերում:
Աղբյուր ArmSport.am