Չինաստանը դժգոհել է ՌԴ-ի հետ կապերի պատճառով չինական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցներից
Չինաստանի առևտրի նախարարությունը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի հետ կապերի պատճառով չինական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ:
«Չինաստանը վճռականորեն դատապարտում է այդ քայլը: ԱՄՆ-ը պետք է անհապաղ ուղղի իր սխալները և դադարեցնի չինական ընկերությունների նկատմամբ անհիմն ճնշումները»,- հայտարարել են գերատեսչությունից, հավելել՝ Վաշինգտոնի գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքին և ազդում են մատակարարման գլոբալ շղթաների անվտանգության և կայունության վրա: