Սրանից վատ չի լինում. Դե Լիխտը՝ Սիթիի դեմ պատասխան խաղի մասին
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտը սուր քննադատության է ենթարկել իր թիմի՝ Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ ցուցադրած խաղը։
«Ի՞նչն է մեզ հույս տալիս «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի համար: Սրանից վատ այլևս չի լինի»,- Դե Լիխտի խոսքերը թվիթերյան իր էջում մեջբերում է լրագրող Քերի Հոուն:
Շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, «Բավարիան» և «Հոֆենհայմը» ոչ-ոքի խաղացին (1:1) Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Այս մրցաշրջանում Դե Լիխտը Բունդեսլիգայի 25 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, Մյունխենի տնային մարզադաշտում։ Առաջին խաղում բավարացիները պարտվել են ջախջախիչ հաշվով՝ 0-3։
Աղբյուր ArmSport.am