Բլինքենը Վիետնամում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վիետնամ այցի շրջանակում մասնակցել է մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ դեսպանատան հիմնարկեքի արարողությանը։ Նրա խոսքով՝ այսպիսով Վիետնամի և Միացյալ Նահանգների հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն: Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը կխորացնի Հանոյի հետ գործակցությունը նաև տնտեսության ոլորտում և էներգիայի նոր աղբյուրներ հայտնաբերելու հարցում։
Պետքարտուղարին ընդունել է նաև Վիետնամի արտգործնախարարը: Դիվանագետները քննարկել են երկկողմ օրակարգի կարևոր հարցեր և շփումները զարգացնելու հեռանկարները:
Լրատվամիջոցները գրում են, որ Վիետնամ Բլինքենի այցը տեղի է ունենում Վաշինգտոն-Պեկին հարաբերություններում խորացող տարաձայնությունների ֆոնին: