Բոլոր առումներով հիասթափված եմ․ Լեմպարդ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամփոփել է Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Բրայթոնի» դեմ հանդիպումը (1:2). Լոնդոնցիները պարտվել են՝ խաղի ընթացքում հաշվի մեջ առաջ լինելով 1-0 հաշվով: «Չելսին» արդեն վեց խաղ է՝ չի կարողանում հաղթել.
«Ես հիասթափված եմ բոլոր առումներով։ Հաղթեց լավագույն թիմը. նրանք կարող էին հաղթել ավելի խոշոր հաշվով։ Նրանք գործում էին որպես թիմ։ «Բրայթոնի» խաղացողները երկար ժամանակ է՝ միասին են խաղում։
Ամեն ինչ այնքան էլ լավ չստացվեց: Մեզ պակասում էին ֆուտբոլի բոլոր տարրական էլեմենտները՝ ըմբշամարտ, վազք։ Հարցը որպես այդպիսին նվիրվածության մեջ չէ։ Երեքշաբթի մենք կարևոր խաղ ունենք («Ռեալի» դեմ)։ Շատ վրդովվելն իմաստ չունի, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչու այսօր այսպես ստացվեց:
Որոշ ֆուտբոլիստներ ֆիզիկապես չկարողացան դիմանակ չորեքշաբթի, շաբաթ և երեքշաբթի խաղալուն: Փոխարինումների մի մասը հարկադրված եմ կատարել, իսկ մյուս մասը՝ շանս տրամադրելու համար: Ժամանակակից ֆուտբոլում պետք է պատրաստ լինել փոխարինման դուրս գալուն», – Լեմպարդի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Աղբյուր ArmSport.am