Գատուզոն ամռանը կգլխավորի Օլիմպիակոսը
Իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն մոտ է հունական «Օլիմպիակոսի» գլխավոր մարզիչ նշանակվելուն, հայտնում է TuttoMercatoWeb-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Օլիմպիակոսն» ու Գատուզոն գրեթե համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Իտալացի մասնագետը կարող է գլխավորել ակումբը հաջորդ մրցաշրջանի սկզբում։
Գատուզոյի վերջին աշխատավայրը իսպանական «Վալենսիան» էր, որի հետ պայմանագիրը խզվել էր հունվարին՝ թիմի անհաջող ելույթների պատճառով։
Իտալացու պաշտոնանկության պահին «Վալենսիան» 20 միավորով 16-րդ տեղում էր Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։
2017 թվականից 45-ամյա իտալացին գլխավորել է իտալական թոփ ակումբները՝ «Միլանը» և «Նապոլին»:
Աղբյուր ArmSport.am