Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական 254 իրավաբանական և 80 ֆիզիկական անձանց նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել թվային տեխնոլոգիաների ոլորտում ռուսաստանյան ընկերությունների, այդ թվում՝ «Յանդեքս», «Ռամբլեր», «Գազպրոմնեֆտ. թվային լուծումներ», «Գազպրոմ ավտոմատացում» ընկերությունների դեմ՝ փոխանցում է ТАСС-ը:
Փաստաթղթում ընդհանուր առմամբ կա 254 իրավաբանական անձ։ Գերակշռում են ռուսական ընկերությունները, բայց կան նաև Օդեսայում և Ղազախստանում գրանցված մեկական կազմակերպություն:
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել նաև ավելի քան 80 ռուս մարզիկների և մարզական կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ:
Պատժամիջոցները սահմանվել են 50 տարի ժամկետով։ Դրանք ներառում են Ուկրաինայի տարածք մուտքի արգելք, պաշտոնական այցերի չեղարկում, պատժամիջոցների տակ հայտնված անձանց նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման արգելք։