ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար. Բերբոք
ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար, ինչը չի կարելի անտեսել՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ:
«ԿԺԴՀ-ի ապօրինի հրթիռային փորձարկումները ոչնչով չի կարելի արդարացնել, դրանք իրական սպառնալիք են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության և հատկապես Կորեայի Հանրապետության համար»,- նշել է Բերբոքը:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինի հետ հանդիպմանը Բերբոքը նշել է, որ Բեռլինը կանգնած է Սեուլի կողքին: Նրա խոսքով՝ Կորեայի Հանրապետությունը Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, և Բեռլինը մտադիր է խորացնել տնտեսական հարաբերությունները Սեուլի հետ և համատեղ ջանքեր գործադրել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարելու համար: