Հոլանդը Պրեմիեր լիգայում խփել է 31-րդ և 32-րդ գոլերը՝ գերազանցելով Սալահի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 12 րոպեում դուբլի հեղինակ է դարձել «Լեսթերի» հետ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի տնային խաղում։ Առաջին գոլը նորվեգացին 11 մետրանոցից խփել է 13-րդ րոպեին։ Երկրորդը՝ 25-ին՝ Կևին Դե Բրույնեի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։
Այսպիսով, Պրեմիեր լիգայի իր նորամուտի մրցաշրջանում Հոլանդի ակտիվում արդեն 32 գոլ կա։ Էրլինգը կրկնել է Մոհամեդ Սալահի ռեկորդը, որը նույնքան գոլ է խփել 2017/2018 մրցաշրջանում։
Անգլիայի առաջնության բացարձակ ռեկորդը (34 գոլ) պատկանում է Էնդի Քոուլին («Նյուքասլի» կազմում 1993/1994 մրցաշրջանում) և Ալան Շիրերին (1994/1995 մրցաշրջանում՝ «Բլեքբերնի» կազմում)։ Այնուամենայնիվ, այս նվաճումները եղել են այն ժամանակ, երբ ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում անցկացվում էր 42 խաղ (այժմ Պրեմիեր լիգայում անցկացվում է 38 խաղ)։
Ընդհանուր առմամբ, Էրլինգ Հոլանդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 47 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am