Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների օղակների ձևում Դավթյանը հավաքել է 14,733 միավոր և գրավել երկրորդ տեղը: Առաջին տեղում Թուրքիայի ներկայացուցիչն է:
Քիչ ավել վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր: