Ադրբեջանական խմբի պատասխանատուներն «անչափ գոհ են մեր վերաբերմունքից». Կարեն Գիլոյան. Hraparak.am
Ադրբեջանցի մարզիկներին Երևանում պատանդ պահելու լուրերը կատարյալ հերյուրանք են, նրանք կվերադառնան Բաքու, Hraparak.am-ին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Այս պահին քննարկումներ են ընթանում, որպեսզի ամենաշուտ ժամկետներում ապահովենք նրանց վերադարձը, իսկ դեռևս չթռչելու պատճառն այն է, որ այս ժամերին թռիչք չկա», - նշել է նա։
Գիլոյանի խոսքով, իրենք երեկվանից պարբերաբար կապի մեջ են ադրբեջանական խմբի պատասխանատուների հետ, վստահեցրել է, որ նրանք «անչափ գոհ են մեր վերաբերմունքից», քանի որ անվտանգության բոլոր միջոցների գործադրմամբ ամեն ինչ արվում է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Hraparak.am-ում։