«ՎԱԶ-21213»-ի 27-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Ապրիլի 14-ին, ժամը 16.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21213»-ի վարորդը՝ 27-ամյա Կարեն Հակոբյանը, մահացել է, իսկ «Մերսեդես Բենցի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: